Թուրքիան կրկին ճանաչվել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»
International newsԼրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակած նոր զեկույցում Թուրքիան անվանել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայն նոր զեկույցի՝ 2017 թվականի ընթացքում Թուրքիայում 42 լրագրող տարբեր մեղադրանքներով շարունակում է բանտում մնալ:
Այս ցուցանիշով Թուրքիան հետ է մնում միայն Չինաստանից:
Ձերբակալված լրագրողների թվով Թուրքիային հաջորդում են Սիրիան, Իրանը և Վիետնամը:
Ընդհանուր առմամբ, անցնող տարվա ընթացքում ողջ աշխարհում սպանվել է 65 լրագրող և ԶԼՄ աշխատակից, բանտարկվել են 326-ը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2017 թվականի ապրիլին հրապարակած «Մամուլի ազատության ինդեքս»-ում Թուրքիան 180 երկրի շարքում ընդամենը 155-րդն էր: