Թուրքիայի քաղաքացիները վիզայի համար ԱՄՆ դեսպանատուն կարող են դիմել 2019 թվականի հունվարից
International newsԹուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնել են, որ վիզա ստանալու համար հարցազրույցներ հնարավոր է անցկացնել միայն 2019 թվականի հունվարից սկսած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Դեսպանատան կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ մինչև 2019 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում հարցազրույցների բոլոր օրերն արդեն զբաղված են:
Այս կարգավորումը գործելու է նաև արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար: