Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել մարզական լրագրողների ֆեդերացիայի լավագույն տասնյակում
SportՄարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիան ներկայացրել է իր 2017 թվականի լավագույն տասնյակը:
Այս տարի ևս լավագույն տասնյակում ընդգրկված չէ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Մարզական լրագրողների ֆեդերացիայի տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1 .Արթուր Ալեքսանյան հ/հ ըմբշամարտ (200 միավոր)
2 .Մաքսիմ Մանուկյան հ/հ ըմբշամարտ,աշխարհի չեմպիոն (188)
3 .Լևոն Արոնյան շախմատ, աշխարհի գավաթակիր,որի շնորհիվ դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ: Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա արժանացել է ոսկե մեդալի (168)
4 .Սիմոն Մարտիրոսյան ծանրամարտ,Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն,Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն (145)
5 . Հովհաննես Բաչկով բռնցքամարտ,Եվրոպայի չեմպիոն ,աշխարհի բրոնզե մեդալակիր (108)
6 . Գոռ Մինասյան ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն,Եվրոպայի արծաթե մեդալակիր,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն (99)
7. Տիգրան Կիրակոսյան սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (90)
8. Սերգեյ Միքայելյան դահուկային սպորտ,համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և նվաճել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: ՀՀ դահուկային սպորտի պատմությունում սա առաջին և առայժմ միակ խոշոր նվաճումն է միջազգային պաշտոնական մրցումներում (61)
9. Արթուր Թովմասյան սպորտային մարմնամարզություն,օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող (44)
10.Անդրանիկ Կարապետյան ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն (42):
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը անցկացնում է առանձին 2017 թվականնի «Տարվա լավագույն մարզիկի» կոչման համար պայքարող մարզիկների քվեարկություն, որին մասնակցում է նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը: