«Գանձասար Կապան»-ը խզել է պայմանագրերը հինգ ֆուտբոլիստի հետ
SportՀայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնության առաջին կեսից հետո «Գանձասար-Կապան»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թվով 5 ֆուտբոլիստների հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստներ Ֆիլիպ Իլիկը, Ալեքսանդր Յակովցևը, Աբդուլայ Բաբան, Ռաֆայել Ղազարյանն ու Վալտեր Պողոսյանը չեն շարունակի իրենց ելույթները «Գանձասար-Կապան»-ում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներից դրսևորած եռանդի ու ջանասիրության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում։