Ռուսաստանը և Լիտվան ստորագրել են ընդհանուր սահմանի դեմարկացիայի վերաբերյալ փաստաթղթերը
International newsՌուսաստանը և Լիտվան ստորագրել են ընդհանուր պետական սահմանի դեմարկացիայի վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին հայտնում է Լիտվայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
«Վերոնշյալ փաստաթղթերի ստորագրումով ավարտվել է Լիտվայի Հանրապետության և Ռուսատանի միջև պետական սահմանի դեմարկացիային ուղղված համատեղ հանձնաժողովի աշխատանքը», - ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ փաստաթղթերը ստորագրել են Լիտվայի Հանրապետության արտգործնախարարության հատուկ բանագնաց Գինտաուտաս Վասյուլիսը և Ռուսաստանի արտգործնախարարության դեսպան Ալեքսեյ Օբուխովը: