Իտալիայի Գավաթ. Ռոման լքում է պայքարը
SportԻտալիայի Գավաթի խաղարկությունում տեղի են ունենում 1/8 եզրափակչի հանդիպումները: Անակնկալ արդյունք գրանցվեց «Ռոմա»-«Տորինո» խաղում:
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Դե Սիլվեստրին: 73-րդ րոպեին «Տորինոյի» առավելությունը կրկնապատկեց Էդերան: Չնայած խաղային առավելությանը, «գայլերին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Շիկը:
Այսպիսով, Իտալիայի Գավաթի խաղարկությունում «Ռոման» լքում է պայքարը՝ ճանապարհը զիջելով «Տորինոյին»:
«Ռոմա»-«Տորինո»՝ 1:2
Գոլերը Շիկ (85) - Դե Սիլվեստրի (39), Էդերա (73)