Ի՞նչ է ձեզ պակասում երջանկության համար. ընտրեք քարտն ու իմացեք
LifestyleBlognews.am-ը գրում է.
Երջանիկ լինելուն ձգտում է յուրաքանչյուր մարդ, և մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը. մեկինը խորդուբորդ է, մյուսինը՝ ավելի հեշտ, բայց երբեմն մենք այնքան ենք խճճվում, որ չենք էլ նկատում մեր քթի տակ գտնվող երջանկությունը։ Եկեք դիմենք գուշակության, որը միգուցե օգնի հասկանալ, թե ինչ է ձեզ պակասում երջանկության համար։
Պարզապես ընտրեք քարտերից մեկը։ Հիշեք, որ ընտրությունը կատարում է ձեր ենթագիտակցությունը։
Քարտ №1
Ձեզ պակասում է համառությունը։ Այս կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Եթե ուզում եք հասնել նպատակներին, պետք է մի փոքր ջանք թափել։ Իհարկե, կարելի է սպասել, թե երբ երջանկությունը կիջնի երկնքից, բայց այդպես երկար կմնաք սպասելով։
Քարտ №2
Ձեզ պակասում է հանգիստը։ Վերջին շրջանում դուք մի փոքր շատ եք աշխատել, ձեզ վրա չափից շատ բան եք վերցրել։ Խղճացեք ինքներդ ձեզ, թույլ տվեք մի փոքր հանգստանալ։
Քարտ №3
Ձեզ պետք է մտքի պայծառացում։ Դուք շատ ավելի երջանիկ եք, քան կարծում եք։ Պարզապես ոչ միշտ եք կարողանում գնահատել այն, ինչ ունեք։ Կյանքին նայեք ուրիշ ռակուրսից։ Միգուցե դադարե՞ք դժգոհել․ չէ՞ որ չկարողանալով գնահատել այն, ինչ ունեք, երբեք չեք կարողանա հասնել ներդաշնակության։
Քարտ №4
Ձեզ անհրաժեշտ է հստակություն։ Դուք փորձում եք ամեն բանի ձեռք գցել ու միանգամից։ Չունեք հստակ պլան, ու հենց դա էլ ձեզ խանգարում է։ Փորձեք ըստ ձեր ցանկությունների որոշել առաջնահերությունները։ Այդ դեպքում ամեն բան իր տեղը կընկնի։
Քարտ №5
Ձեզ պակասում է պարզությունը։ Դուք շատ եք սիրում ամեն բան բարդացնել։ Չարժի թաքնված իմաստ փնտրել այնտեղ, որտեղ այն չկա։ Երբեմն ծառը պարզապես ծառ է, ոչ թե թաքնված հաղորդագրություն։ Ավելի պարզ ու հասարակ եղեք ու այդ ժամանակ կկարողանաք գիտակցել՝ ինչ է ձեզ պետք երջանկության համար։