Ահա, թե որոնք են երջանիկ և ամուր հարաբերությունների գաղտնիքները
LifestyleՅուրաքանչյուր սիրահարված զույգի հուզում է այն հարցը, թե ինչպես կառուցել ամուր և երջանիկ հարաբերություններ,որոնք ժամանակի ընթացքում չեն խամրի և չեն թուլանա: Orer.am-ը կներկայացնի, թե ինչպես վարվել ունենալու համար կայուն, ներդաշնակ և երջանիկ հարաբերություններ.
Ընդհանուր հայտարարարի գալ. Երջանիկ զույգերը հասկանում են,որ ընտանիքը ճակատամարտի դաշտ չէ և փորձում են ծագող խնդիրների շուրջ ընդհանուր հայտարարի գալ: Այդպիսի մոտեցումը թույլ է տալիս ներդաշնակ հարաբերություններ պահպանել:
Հետաքրքրություն միմյանց նկատմամբ. Մի քանի տարի համատեղ կյանքից հետո, երբ զույգերն իրար լավ են ճանաճում, հետաքրքրությունը միմյանց նկատմամբ սկսում է մարել: Այնուամենայնիվ պետք է փորձել պահպանել այն:Երջանիկ զույգերը թույլ չեն տալիս, որ կենցաղը մոխրագույնով ներկի իրենց հարաբերությունները:Միասին սրճարան են գնում, լողավազան: Կարևոր է ուշադրություն դարձնել արտաքին տեսքին, երբեմն փոփոխել այն:

Լսել առանց ընդհատելու. Հոգեբանները նկատել են, որ զույգերը, որոնք հոգ են տանում, որպիսի իրենց հարաբերությունները ներդաշնակ լինեն,լսում են միմյանց առանց ընդհատելու: Այդպիսով երկուսն էլ հնարավորություն են ունենում արտահայտվելու:
Չեն մրցակցում. Երջանիկ զույգերը կարիք չունեն միմյանց ինչ-որ բան ապացուցել,այդ իսկ պատճառով նրանք չեն փորձում իրարից առաջ անցնել: Ըստ հոգեբանների,հարաբերություններում, որոնցում յուրաքաչյուրն իր պարտականություններն է կատարում, չփորձելով մեկը մյուսից լավը կամ բարձր լինել,իրապես երջանիկ հարաբերություններ են:
Ծիծաղել միասին. Հումորի զգացումը թույլ է տալիս զույգերին ավելի հեշտ հաղթահարել անհաջողությունները և չկենտրոնանալ միմյանց թերությունների վրա: Հոգեբանների կարծիքով հենց այդպիսի մթնոլորտում էլ ծնվում են ամենաառողջ ընտանիքները:

Դրական լիցքեր. Չկան այնպիսի զույգեր, որոնք չունենան տարաձայնություններ և վեճեր: Սակայն պետք է պահպանել դրականի և բացասականի հավասարակշռությունը, չթողնելով, որ երկրորդը գերակշռի:
Ներել. Իդեալական մարդիկ չեն լինում, նույնիսկ ամենաամուր ընտանիքներում խնդիրներ են ծագում: Երջանկությունն այն է, որ կարողանաք ներել և վստահ լինել, որ մի օր էլ ձեզ կներեն: