Անգամ ամենաալարկոտ մարդը կարող է պատրաստել այս թխվածքը ընդամենը 30 րոպեում․ Իսկ համն անմահական է
LifestyleԱնգամ ամենաալարկոտ մարդը կարող է պատրաստել այս թխվածքը ընդամենը 30 րոպեում։ Իսկ համն անմահական է։

1 փաթեթ սառեցված խմոր։
1 փաթեթ պուդինգ։
Մեկուկես տուփ սերուցք 38%(375 մլ),
1 բաժակ կաթ(240 մլ),
2 ճաշի գդալ շաքար,
շաքարի փոշի։
Պատրաստումը
Հալեցնել սառեցրած խմորը։
Տաքացնել ջեռոցը 180 աստիճանի տակ։
Տապական ծածկել խոհանոցային թղթով։
Կտրատել խմորը 3 մասի, պատառաքաղով ծակծկել (որպեսզի խմորը հավասար բարձրանա)։
Թխել 7-10 րոպե կամ մինչև կարմրելը։
Կրեմի պատրաստումը
Սերուցքը հարել շաքարով մինչև պնդանա։
Առանձին ամանի մեջ լցնել կաթը և պուդինգը, հարել մինչև կրեմի պատրաստ լինելը։
Զգուշորեն միացնել հարած սերուցքի հետ, մինչև միատարր զանգաված ստանալը։
Շերտերը պատել կրեմով։ Վերևի շերտի վրա ցանել շաքարի փոշի։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը