Վարդան Արամյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը
EconomicsՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ֆինանսների նախարարը շնորհավորել է Անդրեյ Բելյանինովին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ի համար կարևոր գործընկեր է: Նախարարը նաև իր գոհունակությունն է հայտնել բանկի թիմին2017թ. արդյունավետ համագործակցության համար:
Վարդան Արամյանը կարևորել է Եվրասիական զարգացման բանկի հետ հետագա համագործակցության խորացումը՝ այդ համատեքստում ընդգծելով նաև բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհներից օգտվելու հնարավորությունները: