Հ. Աբրահամյանը՝ Ապրիլյան պատերազմում զոհված Գարիկ Մովսիսյանի եղբոր՝ Վոլոդիա Մովսիսյանի հարսանիքին
SocietyՀովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Նոյեմբերյան քաղաքում մասնակցեցի Զորական գյուղի բնակիչ, Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գարիկ Մովսիսյանի եղբոր՝ Վոլոդիայի պսակադրության արարողությանը: Իմ և Մովսիսյանների ընտանիքների բարեկամությունը նոր շունչ ու ոգի ստացավ: Երջանկություն ու անսպառ սեր եմ մաղթում նորապսակներին՝ խաղաղ երկնքի տակ:

