Վախն ու քստմնելի պնակալեզությունը
AnalysisՀանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման հյուրը ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն էր: Սարոյանն ինչպես հայտնի է լրագրողների սիրելին է: Լրագրողներին ավելի շատ գրավում է նրա ուղղակի և կենցաղային խոսքը, որը կարծես տաբուներ չի ճանաչում:
Մեզանում վաղուց խախտվել են բանականության տարբեր սահմանները և որևէ ոլորտում իմաստ ու տրամաբանություն գտնելը շատ դժվար է: Հանրային հեռուստատեսությունը սնվում է մեր հարկերից ու միջոցներից: Եթերի ազդեցությունը հսկայական դեր ունի հասարակության վրա: Այն, որ մեր հասարակությունն այսօր այս կատաստրոֆիկ վիճակում է, դրա մեջ իր մեղքի բաժինն ունի նաև Հանրային կոչված կառույցը:
Նշված հաղորդումից հետո, բոլորի մոտ հուզականության պոռթկում առաջացրեց Սարոյանի խոհափիլիսոփայական դիտարկումները աղջիկների հեշտոցի և կուսության խնդրի շուրջ: Իհարկե, մենք այստեղ խնդիր չենք դնում անդրադառնալու այն գռեհկաբանությանն ու կենցաղային տաֆտալոգիային, որը կար այդ խոսքում: Ընդհանրապես, ցանկացած կիրթ հասարակությունում, նման բովանդակությամբ հաղորդում եթեր չէին հեռարձակի:
Այստեղ ավելի շատ քննարկելի է հաղորդավարների քստմնելիության հասնող պահվածքը և քծնանքը: Այդ հաղորդման շրջանականերում, բոլոր հյուրերի հետ ինչ-որ խաղ են խաղում: Սարոյանի հետ չխաղացին: Վախեցա՞ն: Իհարկե վախեցան կամ ի սկզբանե պայմանավորված էին:
Իր ոչ ստանդարտ քայլերով ու հայտնի ինտիմ նկարներով հայտնի Գարիկը, պարտքն էր համարում իր գլուխն ամեն անգամ տմբտմբացնել Սարոյանի մտքի հերթական փայլատակումից հետո:
Կներեք տղաներ, սակայն այս հաղորդման ժամանակ, որևէ կերպ չտարբերվեցիք պալատական քծնող ծաղրածուներից: Հանուն ճշմարտության ասենք, որ Արամը գոնե լուռ էր:
Զաբել Ռուբինյան