7 նկարազարդում, թե ինչ է նշանակում իրական սերը՝ հակառակ տարածված թյուր կարծիքի․ համաձա՞յն եք
LifestyleԿա մի թյուր կարծիք, որ սերը կարող է արտահայտվել միայն թանկարժեք ու ճոխ նվերներ անելով։ Բայց, իհարկե, այդպես չէ, քանի որ իրական սերը չի պահանջում նյութական արտացոլում։
Ծնունդով կորեացի արտիստ Լին Չոիին ևս հետաքրքրում է սիրո մասին մարդկանց մոտ եղած ընկալումները, այդ պատճառով նա որոշել է հետաքրքիր ու գեղեցիկ նկարազարդումներ անել՝ ցույց տալու, որ սերն իրականում ամենամանր բաների մեջ է․ չէ՞ որ տանը միասին պատրաստած ձվածեղն ավելի համեղ է, քան, օրինակ, ընթրիքը թանկարժեք ռեստորանում։
Երբ առավոտյան քեզ համար նախաճաշ է պատրաստում։
Երբ չափից դուրս զբաղված ես, բայց նա չի մոռանում քեզ կերակրել։
Մղձավանջային երազներ տեսնելու դեպքում նա միշտ կողքիդ է, իսկ դու քեզ ապահով ես զգում։
Երբ վերջապես շաբաթ է, և կարող եք մի փոքր էլ միասին ժամանակ անցկացնել։
Երբեմն էլ միասին ֆիլմ դիտել՝ միաժամանակ ուտելով անառողջ սնունդ։
Սերն իսկապես ամենուր է։
Անգամ միասին ավտոբուսին սպասելն է հաճելի։