Բաքվում ադրբեջանցին խաղալիք ատրճանակով հարձակվել է ԱՄՆ դեսպանատան վրա
International newsԱդրբեջանի Սումգայիթի շրջանի բնակիչ, 1983 թ-ին ծնված Գուլիև Վիդադի Իսմաըիլօղլուն դեկտեմբերի 24-ին ժամը 23:00-ի սահմաններում հարձակվել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի վրա և ահաբեկել դեսպանատան աշխատակիցներին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական sputnik.az –ը:
Դեսպանատան ահաբեկված աշխատակիցները ոստիկանություն են կանչել:
Ոստիկանությունը վնասազերծել է Գուլիև Վիդադի Իսմայիլօղլուին և պարզվել է, որ նրա ձեռքի ատրճանակը խաղալիք է, և Գուլիևը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Ոստիկանների հարցին, թե ինչու է Սումգայիթի քաղաքացին թիրախավորել հենց ամերիկյան դեսպանատունը, Գուլիևը չի կարողացել պատասխանել: