Մշտապես երիտասարդ մայրիկը. Բոլորը կարծում են, թե նա իր որդու ընկերուհին է
LifestyleՇուտով կլրանա չինուհի Լյու Էլինի 50-րդ տարեդարձը: Սակայն նայելով նրա հարթ, առանց կնճիռների դեմքին և ձիգ կազմվածքին՝ բոլորը կարծում են, թե նա իր 22-ամյա որդու ընկերուհին է: Ինչպե՞ս է նրան հաջողվում այդպիսի երիտասարդ տեսք ունենալ: Նրա խոսքերով, ոչ մի զարմանահրաշ բան չկա. պարզապես սպորտ, ինքնակառավարում և մի քիչ սառը ջուր: Orer.am-ը կներկայացնի, թե իրականում, որն է նրա գաղտնիքը.
49-ամյա չինուհի Լյու Էլինն ապացուցում է սեփական օրինակով, որ կինը կարող իր իրական տարիքից երկու անգամ երիտասարդ տեսք ունենալ:

Իրավ որ, 22-ամյա տղայի մայրն այնքան երիտասարդ տեսք ունի, որ կարելի է կարծել, թե նրա ընկերուհին է:

Առանց կնճիռների, ձիգ կազմվածքով Լյու Էլինն ապշեցնում է յուրաքանչյուրին, ով իմանում է նրա իրական տարիքը:
«Սովորաբար բոլորն ապշում են, երբ իմանում են, որ 50 տարեկան եմ: Եթե որևէ տեղ, օրինակ խանութում ասում եմ, թե քանի տարեկան եմ, իմ շուրջը մեծաթիվ բազմություն է խմբվում և ինձ անվերջ խնդրում են ասել, թե որն է իմ գաղտնիքը»,- պատմում է Լյուն:

Իսկ ո՞րն է իրականում նրա գաղտնիքը: Նրա խոսքերով, գաղտնիքը մեկն է՝ սպորտով զբաղվելը երեք տասնյակների ընթացքում: «Ես ամեն օր լողում եմ լճում և մարզվում ծանրաձողով»,- ասում է Էլինը: Նա նախընտրում է լողալ ձմռանը, նա իրական «մորժ» է:
