Յուրգեն Կլոպ. Վստահ եմ, որ ԱՊԼ-ում կարող ենք զբաղեցնել 2-րդ հորիզոնականը
SportԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է ընթացիկ մրցաշրջանից:
Գերմանացին ընդգծել է, որ «կարմիրները» ի զորու են գրավել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Ներկա պահին «մերսիսայդցիները» զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը:
«Մենք պարտավոր ենք որակավորվել Չեմպիոնների լիգայում: Մենք որքան հնարավոր է բարձր տեղ պետք է զբաղեցնենք: Չեմ կարծում, որ բացի «Մանչեսթեր Սիթիից» ինչ-որ մեկ այլ թիմ այժմ մտածում է չեմպիոնության մասին:
Եթե մենք խուսափենք սխալներից, ապա կկարողանանք զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը»,- Կլոպի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: