ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը և Վրաստանի եվրաասոցացումը չեն թուլացրել երկկողմ տնտեսական համագործակցությունը. Գիորգի Մարգվելաշվիլի
EconomicsՀայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չեն թուլացրել հայ-վրացական տնտեսական համագործակցության մակարդակը: Թբիլիսիում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
«Ավելին, մենք ունենք տնտեսական համագործակցության, ապրանքաշրջանառության աճ: Պետք է նկատեմ, որ նաև զբոսաշրջության ոլորտում աճ ունենք»,- նշեց Վրաստանի նախագահը::
Մարգվելաշվիլին կարևորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ դա ևս մեկ առաջընթաց քայլ է երկկողմ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: «Վստահ եմ, որ մենք կարող ենք ավելի խորացնել համագործակցությունը երկու բարեկամ ժողովուրդների միջև»,- ընդգծեց Վրաստանի նախագահը: