Կայացել է ԿԲ խորհրդի նիստ
EconomicsԿենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և կիրառման հրահանգը հաստատելու մասին» որոշման մեջ, «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերում», «ՀՀ-ում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը և գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» որոշման մեջ, «ՀՀ տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգում», «ՀՀ ԿԲ պարբերականների թողարկման և հրապարակման կարգում ու պայմաններում», «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը,սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները,դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից: