Տեսեք, թե ինչպիսին է Եվրոպայի ամենագեղեցիկ տոնածառը. Վիլնյուս, Լիտվա
Lifestyleամենագեղեցիկ տոնածառը: Պատկերացրեք, որ իրականում գոյություն ունի համաշխարհային այդպիսի մրցույթ: Orer.am-ը կներկայացնի, թե որտեղ է տեղադրված Եվրոպայի ամենագեղեցիկ տոնածառը.

Մրցույթում հաղթող է ճանաչվել Վիլնյուսում տեղադրված տոնածառը: European Best Destinations-ը հրապարակել է Եվրոպայում 2017թ.-ի Սուրբ Ծննդյան լավագույն եղևնիների և տոնավաճառների ռեյտինգը: Վիլնյուսի տոնական եղևնին առաջին հորիզոնականում է:

Այն զարդարված է 70 հազ. լապտերներով և 900 Սուրբ Ծննդյան զարդարանքներով: Տոնական կոմպոզիցիան զբաղեցնում է 2500քառ.մ: Տոնածառի շուրջը տոնավաճառ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է ընտրել հարազատների և ընկերների համար համապատասխան նվերներ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Տոնածառը տեղադրել են դեկտեմբերի 1-ին, այն կանգուն կմնա մինչև հունվարի 7-ը:
