Բացառիկ «Սառցե Հյուրանոց»` աշխարհի լավագույն քանդակագործների կողմից
LifestyleՇվեդական Յուկկասյարվի գյուղում կրկին գործում է IceHotel-ը՝ սառցից և ձյունից կառուցված բացառիկ հյուրանոց, որը գործում է տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.
Այս անգամ, հյուրանոցի սառցե լյուքս համարների կառուցման համար հրավիրվել են 40 լավագույն քանդակագործներն ամբողջ աշխարհից: Նրանք յուրաքանչյուր համարը յուրահատուկ ձևով են կառուցել:

Սա հյուրանոցի 28-րդ բացումն է: Ամեն տարի, հյուրանոցի կառուցման համար անհրաժեշտ հումքը վերցվում է Տորն գետից. Շվեցիայի ազգային 4 գետերից մեկը: Ապրիլ ամսին այս առանձնահատուկ շինությունից հետք անգամ չի մնում:

Այս տարի առաջարկվում է 35 համար, սառցե բար, սառցե պատկերասրահ և համերգասրահ: Ջերմաստիճանը համարներում -5-ից մինչև -8 աստիճան է, հյուրերին առաջարկվում է տաքանալ բնական մորթիններով և ննջարանային պարկերով: Լոգարանները գտնվում են ջեռուցվող առանձին շինությունում: Համարների արժեքը սկսվում է մեկ գիշերը 661 դոլլարից:


