«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խուսափեց պարտությունից. Մխիթարյանը մասնակցեց երկրորդ կեսին
SportՖուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալել էր «Բարնլի»-ին (2:2):
Հյուրերին՝ «Բարնլի»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց նախ խաղի մեկնարկային րոպեներին արագ գոլի հեղինակ դառնալ: 3-րդ րոպեին աչքի ընկավ Էշլի Բարնեսին: Առաջին կեսի վերջնամասում՝ 36-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրկնապատկեց Սթիվեն Դեֆուրը: «Կարմիր սատանաներին» հաջողվեց հետ բերել կորցրածը. 53-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ջեսի Լինգարդը: Վերջինս խաղավարտին նա նաև դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 2:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկին: Նա արժանացավ նաև դեղին քարտի: