Մուշտակ-չեբուրաշկա. Այս սեզոնի հիթը
LifestyleԴուր է գալիս դա ձեզ, թե ոչ, սակայն փաստ է, որ մուշտակը ցուրտ ձմռան լավագույն հագուստն է: Այն շատ ավելի տաք և հարմարավետ է, քան վերակուն և ընդհանրապես բոլոր տեսակի վերնազգեստները: Ցուրտ եղանակին կրել փափուկ մուշտակ բավականին հաճելի է: Եթե դուք դեմ եք բնական մորթուց կարված մուշտակներ կրելուն, ապա կա հիանալի այլընտրանք. արհեստական մորթուց մուշտակներ, որոնք չեն զիջում բնական մորթուց մուշտակներին ոչ տաքությամբ, ոչ էլ արտաքին տեսքով: Մուշտակ- չեբուրաշկան համարվում է այս սեզոնի հիթը: Orer.am-ը կներկայացնի, թե որ բրենդներն են առաջարկում լավագույն տարբերակները.


Ամենատարբեր գույների մոդելներ են առաջարկում Toteme և MaxMara ապրանքանիշերը: Եթե ցանկանում եք անհապաղ ձեռք բերել այսպիսի մուշտակներ, ապա այցելեք Mango, Zara, Topshop ապրանքանիշերի մոտակա խանութները: Նորաձև են համարվում կոնտրաստային գույներով մուշտակներն, օրինակ՝ վարդագույն թևքերով:

