Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման հետագա քայլերը
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Սիրիայում, այդ թվում երկրի տարածքային ամբողջականության պահպանումը: Աին նշված է ՌԴ ԱԳ տարածած հայտարարության մեջ:
«Դիտարկվել են Սիրիայում հակամարտության հաղթահարման հետագա քայլերը՝ վերջինիս տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչպես նաև Սոչիում միջսիրիական ազգային երկխոսության կոնգրեսի անցկացմանն ուղղված հարցեր»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն: