Անտոնիո Կոնտե. Նախորդ մրցաշրջանում «Չելսին» ավելի հաջողակ էր
SportԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին:
«Առաջին խաղակեսում մենք գոլ խփելու լավ հնարավորություններ ունեինք: Դժվար հանդիպում ստացվեց, քանի որ մրցակիցը միայն պաշտպանվում էր:
Երկրորդ խաղակեսում պատկերն այլ էր: Կարողացանք մի քանի հնարավորություն ստեղծել: Ընդհանուր առմամբ լավ հանդիպում էր: Մեր թիմը լավ մարզավիճակում է: Պետք է շարունակել նույն ոգով:
Մորատան մեր հարձակվողն է և նա շատ կարևոր դեր է խաղում «Չելսիում»: Ինձ դուր եկավ նրա խաղը:
Ընթացիկ մրցաշրջանը տարբերվում է նախորդից: Նախորդ մրցաշրջանում մեզ երբեմն հաջողվում էր հաղթանակ տանել դժվար խաղերում: Նույնը չեմ կարող ասել այս տարվա համար»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն: