Ի՞նչ կրել, որտե՞ղ եւ ինչպե՞ս դիմավորել 2018 թվականը
LifestyleՄեզ՝ հայերիս, ինչպես եւ ամբողջ մոլորակին հուզում է հարցը, թե գալիք տարին ինչ է պատրաստել մեզ համար: Այսպես՝ «Ինչպե՞ս դիմավորել 2018 թվականը»։
Նախ հիշեցնենք, եթե որեւէ մեկը չգիտի, որ 2018-ի հովանավորը Դեղին Հողե Շունն է: Արեւելյան օրացույցում այդ կենդանին առանձնահատուկ սիրելի ու նախապատվելի է, քանի որ շունը ջերմություն, հարմարավետություն ու բարի մտադրություններ է նվիրում:
Եթե դուք մտածում եք, թե որտեղ դիմավորեք 2018-ը, ապա պատասխանը մեկն է՝ հարազատ ու սիրելի մարդկանց շրջապատում: Անհրաժեշտ է ընտրել տոնական հագուստ, սեղանին դնել տարվա տիրոջ սիրելի ուտեստներն ու, իհարկե, ձեռք բերել խորհրդանշական նվերներ:

Նախքան նոր 2018 թվականը դիմավորելը, հարկ է հոգ տանել զգեստապահարանի մասին: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Շունը չի ողջունում շքեղ, պաճուճավոր հագուստները: Նշանակում է, որ հագուստը պետք է առանձնանա համեստությամբ եւ երանգային զսպվածությամբ: Օրինակ, կարճ կիսաշրջազգեստներն ու լայն լանջաբացվածքով զգեստներ ավելի լավ է չկրել: Հագուստի վրա փայլուն ու շքեղ զարդանախշերը նույնպես Շան ճաշակով չեն:
Այսպես, ի՞նչ կրել 2018-ը դիմավորելիս: Ավելի լավ է՝ դասական ոճի հագուստներ: Իսկ ինչ վերաբերում է գույներին, ապա դրանք պետք է լինեն դեղին ու շագանակագույն երանգներ: Զարդերի նկատմամբ նույնպես պետք է կզուսպ լինել: Հիանալի կհամադրվեն արծաթե եւ ոսկյա շղթաները, բնափայտից ուլունքաշարերը եւ ավենտուրինի կամ սաթե զարդերը: Անմիջապես Շնից հնարավորինս հեռացրեք այն ամենն, ինչ նրան իր մրցակիցներին է հիշեցնում՝ ընձառյուծի կամ վագրի երանգավորմամբ հագուստ կամ նման ոճի այլ բան: Առանձնահատուկ կդիտվեն հագուստի այնպիսի երանգներն, ինչպիսիք են բեժը, մոխրագույնը, ծխագույնը, ոսկեգույնը, սրճագույնը եւ սեւը: Հաշվի առեք՝ ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:

շարունակությունը՝ այստեղ