Այն քարտը, որ կընտրեք, կասի, թե ինչն է ձեզ համար կարևորը սիրո մեջ
LifestyleBlognews.am-ը գրում է.

Յուրաքանչյուր մարդ տարբեր կերպ է իրեն դրսևորում սիրո մեջ։ Մեկը լինում է ավելի ռոմանտիկ, մեկը՝ ավելի ռեալիստ, մեկը՝ կրքոտ, իսկ մյուսն էլ՝ ավելի զուսպ։ Նայեք այս նկարներին ու ընտրեք այն մեկը, որը ձեզ ավելի հոգեհարազատ է, որպեսզի իմանաք՝ ինչն է ձեզ համար կարևոր սիրո մեջ։
- Իմպուլսիվ սեր
Երբ դուք սիրահատվում եք մեկին, ամբողջովին նվիրվում եք նրան ու ոչնչում չեք կասկածում։ Սիրելիին միշտ տալիս եք ամենը, ինչ ունեք, բայց որ միշտ է ձեր սերը վերադառնում ձեզ նույն չափերով, ու մեկ անգամ չէ, որ դա կոտրել է ձեր սիրտը։ Բայց բարեբախտաբար դուք չեք դադարում հավատալ սիրուն։ Երբ ձեր կյանքում նոր մարդ է հայտնվում, դուք նորից մտածում եք, որ սերն արժանի է այդ բոլոր տանջանքներին ու տառապանքներին։
- Ռոմանտիկ սեր
Դուք այն մարդկանցից եք, ովքեր ունակ են սիրելու առաջին հայացքից ու ստեղծել ռոմանտիկա, որն ավելի շատ հեքիաթի է նման։ Ձեզ համար սերն ամեն ինչ է, կյանքն առանց սիրո անիմաստ է։ Ձեր հարաբերությունները կարող են կարճատև լինել, քանի որ երբ սիրահարվածության կախարդանքն անցնում է, դուք իմաստ չեք տեսնում շարունակել հարաբերություններն այդ մարդու հետ։
- Ամուր սեր
Դուք նրանցից եք, ովքեր համարում են, որ սերը նման է շինարարության։ Ձեզ համար հարաբերությունները պետք է կառուցվեն ամուր հիմքի վրա, որը դնում են զուգընկերները։ Դուք չեք կարող սիրել մեկին, մինչև լիովին չուսումնասիրեք այդ մարդուն։ Այս պատճառով էլ երբ վերջապես ստեղծում եք հարաբերություններ, դրանք շատ ուժեղ ու ամուր են լինում, որովհետև դուք այդ հարաբերությունները կառուցել եք՝ վստահ լինելով ձեր ու ձեր զուգընկերոջ վրա։
- Կրքոտ սեր
Ձեր դեպքում կարևորը կիրքն է։ Որպես կանոն՝ ունենում եք կարճատև, բայց կրքոտ հարաբերություններ։ Հենց կորցնում եք կիրքը զուգընկերոջ նկատմամբ, վերջ եք տալիս հարաբերություններին։ Այն երջանիկները, ում դուք տվել եք ձեր սերը, կարող են երկար ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով փորձել կրկին ձեռք բերել ձեր հետաքրքրությունը, բայց դա նրանց մոտ կհաջողվի միայն այն դեպքում, եթե նրանք նորից բորբոքեն այն կրակը, որը եղել է հարաբերությունների սկզբում։