Ինչպես է հագուստի գույնն ազդում տրամադրության վրա
LifestyleԳեղեցիկ հագնվել և հարդարվել սիրում են բոլոր կանայք, այս հարցում կարևոր է գույնների ճիշտ ընտրությունը և համադրությունը: Orer.am-ը կներկայացնի, ինչպես ստանալ ներդաշնակ կերպար և թե որ գույնն ինչպես է փոփոխում մեր տրամադրությունը.
Կարմիր

Կարմիր գույնը գրավում է շրջապատի ուշադրությունը, հաղորդում է ինքնավստահություն: Հիանալի է կարմիրի, սևի և սպիտակի համադրությունը:
Դեղին

Հաղորդում է կենսուրախություն և բարձր տրամադրություն: Կարևոր է ուշադրություն դարձնել մաշկի երանգին, եթե վարանում եք, ապա կարող եք կրել դեղին կիսաշրջազգեստ:
Կապույտ

Հիանալի տարբերակ է ժամադրության գնալիս, այն հանգստացնող է, խաղաղեցնող: Եթե կապույտի երանգը մուգ է, կարող եք համադրել այն որևէ նուրբ, բնական գույնով:
Կանաչ

Այն կօգնի ոչ միայն հանգստանալ, այլ նաև կենտրոնանալ:
Նարնջագույն

Վառ և հիասքանչ գույն, այն հաղորդում է էներգիա և հետաքրքիր մտքերի աղբյուր կարող է դառնալ: