Կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք: Նուշն ու հնդկական ընկույզը բլենդերով մանրացնում ենք, այնուհետև տապակի մեջ (առանց բուսայուղի) տապակում:
Վրան լցնում ենք շաքարի փոշին և մանրացրած հիլը: Ստանում ենք ալրանման զանգված: Կաթսայի մեջ լցնում ենք 2 ճ/գ ստացված զանգվածից և 2 ճ/գ հալեցրած կարագ և խառնում ենք:
Այս սկզբունքով գնդիկներ ենք ձևավորում և դնում մատուցարանի մեջ:
2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան: Մատուցելիս քաղցրավենիքի վրա շաքարի փոշի ենք ցանում: