2018 թվականի հորոսկոպ
LifestyleԱռավել մանրամասն՝Lraber.info
Առնետ
Տարին կսկսվի վեճերով, որոնք կհանդարտվեն միայն հունիս ամսին: Փողային հարցերում ևս ուշադիր եղեք, աշխատեք ոչ մեկին, այդ թվում մտերիմներին պարտքով գումար չտալ: Նաև աստղերը խորհուրդ են տալիս գումար չներդնել կասկածելի գործերի մեջ, դրանք վատ հետևանքներ կունենա:
Ցուլ
Շունը հավատարիմ կենդանի է, և այս տարի հաջող կլինի բացառապես հավատարիմ Ցուլերի համար: Տարին հնարավոր է վատ սկսեք գործնական առումով, բայց մարտ ամսից սկսած ամեն ինչ կկարգավորվի:
Վագր
Այս տարին Վագրերի համար որոշիչ տարի է, աստղերը խորհուրդ են տալիս վերանայել աշխարհայացքը և կյանքի հանդեպ մոտեցումը: Փորձեք վերափոխել ձեր կյանքը որքան էլ որ դա բարդ լինի:
Նապաստակ
Տարվա սկզբին ընտանիքում որոշ խնդիրները չեն բացառվում, բայց դրանք կապված կլինեն սոցիալական հարցերի հետ և արագ լուծում կստանան, այնպես որ տարին կարող եք շարունակել խաղաղ նոտայով;
Վիշապ
Էմոցիաներով ու իրադարձություններով լի տարի է սպասվում: Սակայն դժվարություններն էլ ձեր կողքով չեն անցնի, բայց դրանք չեն խաթարի կյանքի դրական ընթացքը: Սոցիալական, ֆինանսական դրությունը նկատելիորեն կլավանա, իսկ 2-րդ կես գտնելու հարցում պարզապես իդեալական տարի է:
Օձ
Աստղերը խորհուրդ են տալիս Շան տարում չափազանց զգույշ լինել ամեն հարցում, հետևողական քայլերում ու որոշումներում: Ամռան սկզբին աշխատավայրում որոշ խնդիրներ կլինեն, որոնք Օձերն իրենց խորամանկությամբ շատ արագ կլուծեն:
Ձի
Գունեղ, վառ, էմոցիաներով, դրական իրադարձություններով լի տարի է սպասվում: Բոլոր նպատակները կիրականանա, եթե իհարկե ջանք թափեք: Ընտանիքում ևս մեն ինչ լավ կլինի, իսկ եթե միայնակ եք, կհանդիպեք ձեր 2-րդ կեսին:
Այծ
Միայնակ Այծերն անպայման կհանդիպեն իրենց երկրորդ կեսին, երկրպագուների պակաս չեք ունենա, կողմնորոշվելն անգամ դժվար կլինի: Դժվարություններ են սպասվում աշխատանքում:
Կապիկ
Ֆինանսական առումով փոփոխություն չի սպասվում, չնայած որ գործը շատ կլինի, ու շատ ծանրաբեռնված կլինեք: Առողջական թեթևակի խնդիրներ կարող են ծագել, որոնք արագ լուծում կստանան:
Աքաղաղ
Շատ ծանրաբեռնված տարի է սպասվում, աշխատավայրում շատ ծանրաբեռնված կլինեք, բայց նաև ըստ պատշաճի կվարձատրվեք: Ընտանեկան իրավիճակում ոչ մի լուրջ փոփոխություն չի սպասվում:
Շուն
Այս տարի հենց Շան տարի է, այս տարում ծնվածները կյանքի բոլոր ոլորտներում իրենց կզգան ինքնավստահ, ինչպես երբեք: Ընտանիքում փոփոխություններ են սպասվում՝ նոր անդամի ավելացման հետ կապված, միայնակ Շները կգտնեն իրենց 2-րդ կեսին:
Խոզ
Այն ամենը, ինչ պլանավորել են իրականացնել այս տարի, ևս մեկ անգամ լավ մտածեք, նոր սկսեք գործել: Ընդհանրապես ողջ տարվա ընթացքում հապճեպ որոշումներ մի կայացրեք, միշտ 7 չափեք, 1 կտրեք: