Ծայրագույն վարդապետը և ՊՆ նախարարն անհամատեղելի են
AnalysisՍեյրան Օհանյանի ՊՆ աշխատած ժամանակաշրջանից սկսած, մի ավանդույթ է ձևավորվել, երբ հունվարի 6-ին, Հայաստանի Պաշտպանությանը նախարարները, հոգևորականի շորեր հագած, սկսում են խաչեղբոր դեր կատարել կամ ինչ-որ պատարագի մասնակցել:
Ես չգիտեմ, ընդհանրապես, եկեղեցական կարգով դա թույլատրելի է՞, թե ինչպես միշտ, եկեղեցին, աշխարհիկ իշխանությունների հետ ձեռք-ձեռքի տված, խախտումներ է անում: Սակայն գիտեմ, որ պետաիրավական և քաղաքական կարգերով դա անթույլատրելի է:
Ընդհանրապես, վերջին շրջանում, Հայաստանի կյանքի խիստ եկեղեցականացումը, հիշեցնում է ճիզվիտների դարաշրջանը: Սա նշանակում է, որ բոլոր ոլորտներում պետությունը պարտություն է կրել: Իսկ հիմա, մարդկանց խաբում են կույր հավատով կամ Աստծո զայրույթով:
Բանակը ստեղծում են զինվորականները: Բանակը չի ստեղծում եկեղեցին կամ կրոնը: Բանակը պահում է հասարակությունը՝ իր տված հարկերով: Եկեղեցին ազատված է հարկերից: Ավելին, եկեղեցին մասամբ ուտում է բանակի փողերը, իր վճարովի հոգևորականներով:
Պաշտպանության նախարարի պաշտոնը, որքան էլ հորջորջեն թե քաղաքացիական է, ամեն դեպքում, այն ռազմական իրավիճակի թիվ մեկ պատասխանատուներից է: Հասկանալի է, որ Վիգեն Սարգսյանը չունի սպայի հոգեբանություն, գոնե այնպիսի սպայի, որին պատկերացնում ենք դասական բանակային համակարգերում: Սակայն դա բնավ թույլ չի տալիս, նրան խաչեղբոր փարաջա հագնել ու սկսել կրոնական գործերով զբաղվել:
Չենք զարմանա, եթե որոշ ժամանակ անց, ՊՆ ու ՀԱՍԵ-ն միասին, սկսեն ինդուլգենցիաներ վաճառել: Այդ ժամանակ արդեն, շատ հանգիստ, կարելի է Վիգեն Սարգսյանին շնորհել Ծայրագույն Վարդապետի կոչում և ուղղորդել հոգևոր ծառայության:
Մարիա Պախուցկայա