Օլանդը կհրաժարվի երկրորդ ժամկետի համար պայքարելուց, եթե Ֆրանսիայում չկրճատվի գործազրկությունը
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհրաժարվի 2017 թվականի ընտրություններում երկրորդ հնգամյա նախագահական ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելուց, եթե նրա կառավարությանը չհաջողվի երկրում կրճատել գործազրկությունը: Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, այս հայտարարությամբ հանրապետության ղեկավարը հանդես է եկել ՏՖ-1 հեռուստաալիքի եթերում՝ ամփոփելով պետության բարձրագույն պաշտոնում իր գտնվելու առաջին երկուսուկես տարվա արդյունքները: «Եթե ինձ դա չհաջողվի անել մինչև իմ մանդատի վերջը, կարծում եք ես կկարողանա՞մ ֆրանսիացիների առջև կանգնել 2017 թվականին»,- հարց է տվել նա՝ պատասխանելով Ֆրանսիայի բնակչուհիներից մեկին: