Այվազովսկու կտավները կներկայացվեն Լոնդոնում Bonhams-ի աճուրդում
Հովհաննես Այվազովսկու և Նիկոլայ Ռերիխի կտավները կդառնան Bonhams աճուրդային տան կողմից Լոնդոնում կազմակերպվող աճուրդի գլխավոր լոտերը, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
Հանգուցային լոտերից մեկը կլինի Այվազովսկու «Քրիստափոր Կոլումբոսի նավատորմի ժամանումն Ամերիկայի ափեր» կտավը (1892 թվական), որը գնատաիվում Է 700-900 հազար ֆունտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Bonhams-ի մամուլի ծառայությունը:
«Հայազգի հռչակավոր ծովանկարչի այդ կտավը այն հինգ նկարների շարքից է, որոնք նվիրված է Կոլումբոսի կյանքին և նկարչի կողմից ձեռնարկվել է 1888 թվականին: Կտավը համարվում Է այդ շարքի առավել աչքի ընկնող ստեղծագործություններից մեկը: