6 իրավիճակ, երբ կինը սեքս է ուզում. 18+
LifestyleԱռավել մանրամասն այստեղ` Lraber.info
Իմացիր ավելին
Մտածե՞լ եք, թե ավելի շատ ո՞ր իրավիճակներում եք սեքս ուզում։
Ո՞չ։ Դա մեզնից, մեր օրգանիզմից անկախ է լինո՞ւմ, պարզապես ուզում ես, և վե՞րջ։
Իհարկե ոչ։
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կան յուրատեսակ իրավիճակներ, երբ սեքսը պարզապես անհրաժեշտություն է կնոջ համար:
1 Ձվազատում. կնոջ սեռական ցանկության գագաթնակետը համընկնում է ձվազատման ժամանակահատվածի հետ։ Ցիկլի 10 –ից 16 –րդ օրերին էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների մակարդակը կտրուկ աճում է, այնպես որ մի զարմացեք։

2 Վեճից հետո. սեռական ցանկությունն ու ագրեսիան բնույթով շատ նման են։ Հակասության ժամանակ տեղի է ունենում ադրենալինի ու թեսթոսթերոնի զգալի արտազատում արյան մեջ, ինչը զգալիորեն ուժեղացնում է բոլոր տիպի արձագանքները։ Սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս հակասությունից հետո սեքսով հաճախակի չզբաղվել, քանի որ դա կարող է բացասաբար ազդել հարաբերությունների վրա։
3 Երջանիկ պատահար. հարմար աշխատանք եք գտել, նորաձև սանրվածք եք արել, գեղեցիկ կոշիկ եք գնել… այս ամենն ունակ է «ձեռքի մեկ շարժումով» համապատասխան տրամադրություն առաջացնել։
4 Սթրես. սթրեսային իրավիճակում լիբիդոն կարող է «բողոքարկել»։ Սեքսուալությունն օգնում է ազատվել ներքին կասկածներից ու վախերից, ավելի ինքնավստահ զգալ։
5 Զսպում. Որքան երկար ժամանակ սեքս չի եղել, այնքան ավելի շատ ցանկություն է առաջանում։ Օրգազմային լիցքաթափումը կնոջ օրգանիզմին անհրաժեշտ է նորմալ հոգեբանական գործունեության համար։
6 Խանդ. այն բոցավառում է տարածքը նշելու ցանկությամբ, ինչը բնական աֆրոդիզիակ է։
