Yerevan, 12.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ընտրեք գորտերից մեկին եւ իմացեք ձեր հարստության ճանապարհը

Lifestyle
Առավել մանրամասն այստեղ` Lraber.info

Առաջարկում ենք ընտրել այս նկարում պատկերված 16 գորտերից մեկին, որոնք հարստության պոտենցիալ աղբյուր են հանդիսանում։ Ո՞րն եք հավանում ամենից շատ։

1․ Ձեր հարստության աղբյուրը՝ հրապարակայնության հետ կապված մասնագիտություն։ Դուք կարևորում եք խնամված արտաքին տեսքը և լավ ճաշակը։ Դուք պետք է լինեք տպավորիչ, իսկ ձեր մտքերը՝ արդյունավետ։ Հնարավոր է, որ ձեր կոչումը լրագրությունն է, գեղեցկության սրահը, մոդելային բիզնեսը, զարդերի և բրենդային ապրանքների վաճառքը։ Չի բացառվում երգչի կամ դերասանի կարիերան։

2․Ձեր հարստության աղբյուրը՝ ձեր գաղափարները, մտքերը, տրամաբանությունը։ Դուք ունակ եք ստեղծել նոր համակարգ կամ որակյալ կերպով վերակառուցել հինը։ Ձեր միտքը ռացիոնալ է, ձեր գործունեության հաջողված ոլորտը՝ ֆինանսներ, իրավունք, գիտություն։ Դուք կարող եք ընդարձակ և ազատ մտածել․ մի հապաղեք բարձրաձայնել դա։

3․ Ձեր հարստության աղբյուրը՝ հավատ՝ անկեղծ, խորը, ամուր։ Սա ամենակարևորն է ձեր կյանքում, և ամենևին էլ պարտադիր չէ, որ դա հենց կրոնը լինի։ Դուք կարող եք հավատալ ձեր ուժերին, երազանքներին, գործողություններին, նաև ձեզ շրջապատող մարդկանց։ Դուք պետք է ավելի հաճախ կարողանաք կիսվել այդ լուսավոր հավատով, պարգևեք այն։ Ձեզ հարմար է յուրաքանչյուր աշխատանք, որն ուղիղ կապ ունի մարդկաց օգնելու հարցում՝ մանկավարժ, բժիշկ, քահանա։

4․ Ձեր հարստության աղբյուրը՝ համախոհների հետ միասնական աշխատանք։ Դուք կարող եք աշխատել և տանը, և գրասենյակում, կամ հիմնել սեփական գործը։ Ամեն դեպքում, ձեր համար կարևոր է, որպեսզի ձեզ շրջապատեն հոգով հարազատ մարդիկ՝ ազգականներ, մանկության ընկերներ, ամուսին, վստահելի գործընկեր։ Մի խոսքով այն մարդը, ով միշտ կաջակցի ձեզ և կօգնի դժվար պահին։

5․ Ձեր հարստության աղբյուրը՝ այն ամենն է, ինչ կապված է տան հարմարավետության հետ՝ տարատեսակ ուտեստների պարտաստումը, խոհանոցային տեխնիկան  և նրա վերանորոգումը, այգեգործությունը, հարմարավետության ստեղծումը։ Դուք կարող եք մի գողտրիկ սրճարանի կամ խանութի սեփականատեր լինել, զբաղվել տեքստիլի արդյունաբերությամբ, բույսերով և այգեգործության առարկաներով։ Նաև կարող եք ամբողջովին տրվել տան խնդիրներին՝ նվիրվելով ընտանիքին և երեխաներին։

6․ Ձեր հարստության աղբյուրը՝ ակտիվություն, գործողություններ և առաջ գնալու քայլեր։ Ձեր անփոփոխ կարգախոսն է՝ «Շարժումը կյանք է»։ Ձեր մասնագիտությունը պետք է կապված լինի շրջագայությունների և ճամփորդությունների հետ։ Նաև պետք է ժամանակ տրամադրեք սպորտին։ Եթե ձեր աշխատանքն այդպիսին չէ, ապա նման ձբաղմունք ընտրեք  և  առաջ շարժվեք։

7․ Ձեր հարստության աղբյուրը՝ ցանկություն։ Խոսքն ամենևին շահամոլության մասին չէ, այլ, օրինակ՝ կյանքի ծարավի և այն ամենի մասին, ինչ տալիս է կյանքը՝ ուրախություն, հաճույք և այլն․․․ Ռեստորանային բիզնես և ժամանցի կենտրոններ՝ սա է ձեր բնագավառը։ Դուք ակնկալում  եք կյանքից զգացմունքային ուրախություններ, ձգտում եք վայելել ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով։  Մեկ պարտադիր պայման՝ դուք պետք է սիրեք ձեր աշխատանքը։

8․ Ձեր հարստության աղբյուրը՝ տոներ և փառատոններ։ Դուք կարող եք մանկական հանդեսներ կազմակերպել, լուսանկարիչ, թամադա կամ երաժիշտ լինել տարբեր տոնակատարությունների ժամանակ։ Դուք տաղանդավոր դիզայներ, նկարիչ-ձևավորող կամ ֆլորիստ կարող եք լինել։ Հեշտությամբ կկատարեք տուրիստական գործակալության աշխատակցի պարտականությունները և նոր շունչ կտաք հրատարակչությունների աշխատանքին։ Հիշեք, որ ձեզ վառ կյանք է անհրաժեշտ, այլապես դուք կհանգչեք միապաղաղ գորշ առօրյայից։

9․ Ձեր հարստության աղբյուրը՝ զգացմունքներ, կարեկցանք, ուրիշներին հասկանալու ունակություն։ Դուք լավ հոգեբան կարող եք լինել, սակայն այս դեպքում ձեզ կխանգարի չափից ավելի զգացմունքայնությունը։ Ձգտեք ներդաշնակության։ Դուք կարող եք արտահայտել ձեր զգացողությունները և ձեզ համար իդեալական կլինի յուրաքանչյուր ստեղծագործական աշխատանք։ Դուք գթասիրտ եք և միշտ լի կարեկցանքով՝ կյանքից վիրավորված մարդկանց հանդեպ։

10․ Ձեր հարստության աղբյուրը՝ խստապահանջ բարություն։ Դուք ձգտում եք բարություն պարգեւել։ Դուք, հավանաբար, չափազանց խիստ և քմահաճ եք լինում մարդկանց հանդեպ, սակայն ձեր սուր խստության տակ թաքնվում է հոգու ջերմությունը։ Ձեր «խիստ» բարությունը միշտ անհրաժեշտ կլինի բանակում կամ ոստիկանությունում աշխատելու համար և այն բնագավառներում, որտեղ քննադատություն է հարկավոր: Սակայն մի մոռացեք, որ այն պետք է առողջ և գիտակցված լինի։

11․ Ձեր հարստության աղբյուրը՝ անձնական բիզնեսը։ Լավ կլինի, եթե այն կապված լինի շինարարության հետ։ Դուք անընդհատ կառուցելու կարիք ունեք: Դուք լուրջ և պատասխանատու մարդ եք, կարող եք ինքնաքննադատ լինել և դասեր քաղել ձեր սխալներից։ Բավականին լավ ուսուցիչ կարող եք լինել նրանց համար, ովքեր ձեզանից երիտասարդ են և նոր են սկսում կյանքի ուղին։

12․ Ձեր հարստության աղբյուրը՝ այն ամենն, ինչ կապված է մետաղի և արագության հետ։ Դա և ավտոմոբիլային արդյունաբերությունն է, և այն ամենն, ինչ կապ ունի գնացքների և ինքնաթիռների հետ։ Դուք ժամանակակից մարդ եք և կարևորում եք արագությունը։ Նաև կարևորում եք որակն ու հուսալիությունը։ Երբեմն ձեզ թվում է, որ դուք լիովին սպառվել եք «մրցավազքից» և չեք հասցնում ապրել։ Այդ պահերին ձեզ դադար է անհրաժեշտ։

13․ Ձեր հարստության աղբյուրը՝ պարգևել ուրախություն և ջերմություն շրջապատին և ինքներդ ձեզ։ Կարևոր է ուշադրություն չդարձնել մանրուքներին. թող դա ուրիշներն անեն։ Ձեր խնդիրն է՝ ստեղծել գաղափարներ, կառուցել շրջանակներ և հիմք ստեղծել։ Եվ եթե սկզբից դա անփույթ է ձևած, ապա կարելուց հետո բոլորը կհամոզվեն, որ ձեր գաղափարն իսկապես ահռելի է։ Ձեզ երբեմն կոպիտ են համարում, սակայն իրականում դուք միայն լավն եք ցանկանում մարդկանց։

14․ Ձեր հարստության աղբյուրը՝ հումորի զգացում։ Դուք փայլուն կարող եք ձեր խոսքն ասել այս յուրաքանչյուր բնագավառում։ Ձեր սրամտությունը ոչ միայն կօգնի ձեզ իսկակական ընկերներ գտնել, այլև ձեր կարիերայի շարժիչը կարող է հանդիսանալ։ Կարևոր պայմանն է՝ կատակները պետք է չար չլինեն։

15․ Ձեր հարստության աղբյուրը՝ մաքրության հետ կապված յուրաքանչյուր մասնագիտություն։ Բժիշկի կամ գիտնականի հաջողակ կարիերա։ Կյանքում էլ պետք է լինեք պարզ ու շիտակ, բարոյական մարդ անթերի խղճով։ Հենց դուք ստելու և ստոր արարքներ անելու իրավունքը չունեք, որովհետև այդ ամենն արտացոլվում է ձեր էության վրա։

16․ Ձեր հարստության աղբյուրը՝ ծովերից այն կողմ, հեռավոր երկրներում։ Ձեր կյանքում ծովը մեծ դեր կարող է խաղալ։ Այդ իսկ պատճառով լավ կլինի, եթե ձեր աշխատանքը կամ հոբբին ջրի հետ կապ ունենա։ Սակայն պարտադիր չէ ձկնորս կամ ջրմուղագործ դառնալ։ Ուղղակի ժամանակ առ ժամանկ կարող եք սուզվելու դասընթացների մասնակցել կամ ակվարիում պահել և խորհել՝ նայելով գույնզգույն լողացող ձկներին, խնամել նրանց։

 

 

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform