Գյուղացին ընտանեկան ավտոմեքենան վերածել է Floss անունով հովվաշան,-հաղորդում է Orer.am-ը: Իր սիրելի հովվաշանը կորցնելուց հետո Դեյվ Իսահակը ցանկացել է միշտ հիշել իր հավատարիմ ուղեկցին: Ծախսելով 2000 դոլար` նա մեքենան ձևափոխել է` նմանեցնելով շան: -Ես գիտեմ, որ դա մի քիչ խենթ գաղափար էր, բայց դա տուրք է իմ մահացած շանը: Ես ունեմ երեք երեխա և մենք ամբողջ ընտանիքով դեռ սիրում ու կարոտում ենք նրան,- ասել է Դեյվը: Շատ տարածք զբաղեցնելու պատճառով ընտանիքը մեքենան դնում է Ebay-ում: