8 մթերքներ, որոնք հագեցնում են քաղցը, սակայն չեն գիրացնում
LifestyleՀամեղ սննդի սահմանափակումը, խիստ դիետաները վատ են անդրադառնում առողջական վիճակի, ինչպես նաև տրամադրության վրա: Orer.am-ը կներկայացնի, թե որ մթերքները կարելի է ուտել, որոնք կհագեցնեն քաղցի զգացումը, սակայն չեն գիրացնի.
1. Ձու.

Միայն հիշեք, որ այն պետք է պինդ եփված լինի կամ ձու պաշոտ: Այն կհագեցնի քաղցը, սակայն չի գիրացնի: Պարունակում է մեծ քանակության վիտամիններ և միկրոտարրեր: Մեկ ձուն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցների 15%-ը:
2. Թթու կաղամբ.

Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, Նվազեցնում է վնասակար խոլեստերինի քանակն արյան մեջ, պարունակում է անտիօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման պրոցեսները, հատկապես ուղեղի: Օգնում է նաև փորկապության դեպքում:
3. Խորոված կարտոֆիլ.

Այսպիսի կարտոֆիլի կալորիկնությունը ցածր է և դյուրամարս է: Պեկտինային նյութերն ազատում են օրգանիզմը շլակներից, իսկ մեծ քանակությամբ կալին ամրացնում է մկանները:
4. Յոգուրտ.

Յոգուրտի յուղայնությունը պետք է լինի 2%-ից ոչ ավելի: Այն պարունակում է կալցի և սպիտակուցներ, հիանալի կարգավորում է աղիքների միկրոֆլորան:
5. Լոբի.

Նիհարելու համար հատկապես օգտակար է կարմիր լոբին: Այս պարզ և ոչ թանկ մթերքը, բուսական սպիտակուցների, միներալների, վիտամինների գանձարան է: Քչերը գիտեն, որ այն օգնում է նիհարելուն: Լավացնում է նյութափոխանակությունը, հանդիսանում է փորկապության դեմ պրոֆիլակտիկայի լավագույն միջոցներից մեկը:
6. Նուշ.
Դիետոլոգների մեծամասնության կարծիքով, նիհարելու գործում հաջողության հասնելու գաղտնիքն, օրվա ընթացքում հաճախակի և փոքր չափաբաժիններով սննդի ընդունումն է: Նուշը, մրգերի հետ միասին կարող է հանդիսանալ հիանալի միջանկյալ սննունդ:
7. Ձիթապտուղ.

Այն կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Օրեկան 10 հատ ձիթապտուղ կամ մեկ գդալ ձիթապտղի յուղը օգնում է ճարպերի և աղերի յուրացմանը, մաքրում է օրգանիզմը տոքսիներից:
8. Չամիչ.

Ճարպերն այրելու հիանալի միջոց է: Կարելի է պատրաստել չամիչով հիանալի զանգված և ընդունել այն օրեկան 2 անգամ, մեկական ճաշի գդալ. մանրեցնել 100գր. չամիչ և ծիրանաչիր, 400գր. սալորաչիր, 200գր. մասուր և մեղր:
Այս մթերքներն ունեն ցածր կալորիականություն, դյուրամարս են, հարուստ են վիտամիններով, հագեցնում են քաղցը, սակայն չեն գիրացնում: