Միայն թե տեսեք, ինչպիսի կազմվածք ունի 81-ամյա բոդիբիլդերուհին. նա վստահ է, որ...
Lifestyle81-ամյա Էրնեսթինա Շեփարդը վստահ է, որ սպորտով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում և ապացուցում է դա սեփական օրինակով: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.

Անհավանական է, սակայն այս տարի լրանում է բոդիբելդերուհի Էրնեսթինա Շեփարդի 81-ամյակը: Նրա կազմվածքին և ամուր առողջությանը կնախանձեն նույնիսկ օլիմպիական չեմպիոնները: Էրնեսթինան արդեն երկար տարիներ ամեն օր զբաղվում է սպորտով և հետևում առողջ սննդակարգի: Նա վստահ է, որ յուրաքանչյուր կին իր երազած կազմվածքը կարող է ունենալ ցանկացած տարիքում. անձամբ Էրնեսթինան, սկսել է զբաղվել սպորտով 56 տարեկանից:

Մինչ այդ, Էրնեսթինան դժվար էր պատկերացնում իր կյանքն առանց շոկոլադի և ֆաստֆուդի: Դպրոցական տարիներին նա նույնիսկ չէր մասնակցում ֆիզկուլտուրայի դասերին՝ ստացած վնասվածքի պատճառով, նա մարզումները դիտում էր հեռուստացույցով:
Ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ Էրնեսթինան գիտակցեց, որ իր մարմինը կորցնում է գգեղեցկությունն ու հմայքը: Մարզումները նա սկսեց աերոբիկայից, այնուհետև անցել է ուժային մարզանքների և երկարաժամ զբոսանքների մաքուր օդում:

Էրնեսթինան պահպանում է խիստ դիետա, սնվում է օրական 5-6 անգամ, փոքր չափաբաժիննով: Սննդակարգի հիմնական մթերքներն են. եփած ձուն, միայն սպիտակուցը, հավի կրծքամիս, բանջարեղեն, շագանակագույն բրինձ և սպիտակուցային կոկտեյլներ: Նա դեղահաբեր չի ընդունում և վստահեցնում է, որ վերջին 20 տարիների ընթացքում առողջական խնդիրներ չի ունեցել:
