Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող աշխատանքները...
LifestyleՇատերը կարծում են, որ բարձր վարձատրության դեպքում, կարելի է համաձայնել ցանկացած աշխատանքի: Սակայն, հավատացեք, կան այնպիսի աշխատանքներ, որոնց կատարմանը քչերն են համաձայնում, չնայած այն բանի, որ դրանք բվականին լավ են վարձատրվում: Orer.am-ը կներկայացնի մի քանի տարբերակներ.
1. Կենդանիների համար նախատեսված կերերի համտեսող.

Վարձատրությունը. տարեկան 40 000 դոլլար:
Այս աշխատանքը ստանալու համար պարտադիր չէ սիրել կենդանիներին, սակայն ցանկալի է սիրել նրանց կերը: Համտեսողը պետք է անսխալ որոշի, թե որ կերը դուր կգա ընտանի կենդանիներին և միևնույն ժամանակ տհաճ հոտ չի ունենա տիրոջ համար:
2. Կոյուղու մաքրող.

Վարձատրությունը. տարեկան 150 000 դոլլար:
Ընկղմվել կեղտաջրերի մեջ, որպես մասնագետ, այնքան էլ հաճելի աշխատանք չէ: Բացի սուզորդի հմտություններից, անհրաժեշտ է նաև բիոքիմիայի իմացություն: Հիմնական աշխատանքը կոյուղու խողովակների մաքրումն է և կողմնակի առարկաների հեռացումը:
3. Հանցագործության վայրի մաքրող.

Վարձատրությունը. ժամը 600 դոլլար:
Ոստիկաները զբաղվում են միայն հանցագործներով, իսկ նրանց ետևից մաքրելը նրանց պարտականությունների մեջ չի մտնում, դա անում են հատուկ պատրաստված կադրեր: Նրանք գործ են ունենում արյան, անշունչ մարմնի և այլ դետալների հետ , որոնք լինում են միայն սարսափ-ֆիլմերում:
4. Համտեսող.

Վարձատրությունը. ոչ բավարար:
Հին ժամանակներում, Ռուսաստանում, կար այնպիսի մասնագետ, որը ղեկավարի համար նախատեսված ճաշատեսակները համտեսում էր՝ թունավորումից խուսափելու համար: Այդ մասնագիտությունը մինչ այժմ պահպանվել է, պետության նախագահի աշխատակազմում կա այնդպիսի մասնագետ:
5. Գոլֆի գնդակները փնտրող սուզորդ.

Վարձատրությունը. տարեկան 100 000 դոլլար:
Այս աշխատանքը կարող է շատ պարզ և հեշտ թվալ, սակայն մի շտապեք եզրակացություններ անել: Սուզորդը պետք է ամեն օրվա վերջում, ցանկացած եղանակի, սուզվի գոլֆի դաշտի մոտկայքում գտնվող լիճը և հանի օրվա ընթացքում այնտեղ ընկած գնդակները՝ մոտ 4000: Դա բավականին վտանգավոր է առողջության համար:
Իսկ դուք կցանկանայի՞ք կատարել այդ աշխատանքներից որևէ մեկը: