500 000 դոլար արժողությամբ, անիրական գեղեցիկ հարսանեկան տորթեր...
LifestyleLe Novelle Cake ընտանեկան հրուշականոցը ստեղծում է անհավանական գեղեցիկ, հեքիաթային տորթեր, որոնք ունեն մինչև 7մ. բարձրություն: Orer.am-ը կներկայացնի, թե ինչպես են հմուտ հրուշակագործներն իրականացնում այդ հետաքրքիր և բարդ աշխատանքը.

Հարկ է նշել, որ այսպիսի շքեղությունը բավականին թանկ արժե. տորթերի գինը սկսվում է 5 000 դոլլարից և կարող է հասնել մինչև 500 000 դոլլարի:

Տիֆֆանի Րիյադին, որի ծնողները՝ Սուսանտի Սունարջին և Րիկի Րիյադին, այս բիզնեսի հիմնադիրներն են, հայտնում է, որ մեկ տորթի պատրաստումը տևում է գրեթե մեկ ամիս, իսկ ամենաբարդ աշխատանքի վրա ծախսվել է ավելի քան 9 հազ. ժամ:

«Տորթը տեղափոխում ենք մաս-մաս: Սովորաբար տեղափոխումն իրականացվում է երկու բեռնատարով, քանի որ սովորական մեքենաների դռները չեն համապատասխանում անհրաժեշտ չափսերին: Մենք ունենք հատուկ աշխատակիցներ, որոնք կատարում են շտկումներ, եթե տորթը ճանապարհին վնասվում է, ինպես նաև նրանք միացնում են տեղափոխված տորթի մասերը, զարդարում շաքարե ծաղիկներով, կատարում այլ վերջնական շտրիխներ: Ամենամեծ տորթի տեղափոխման համար պահաջվել է 5 բեռատար մեքենա, իսկ տորթի հավաքման աշխատանքը տևել է 8 ժամ»,- պատմում է Տիֆֆանին:

Ամրոցանման կառուցվածք ունեցող տորթերն արհեստական հիմք ունեն, որոնք պատվում են կրեմով, շոկոլադով, շաքարից պատրաստված ծաղիկներով: Իհարկե հրուշակագործների թիմը կարող է նաև այնպիսի տորթեր պատրաստել, որոնք ամբողջովին ուտելի լինեն, սակայն դեռևս այդպիսի պատվերներ չեն եղել: Հավանաբար պատճառն այն է, որ այդպիսի մեծ քանակությամբ բիսկվիտե շերտեր, կրեմ և շոկոլադ հնարավոր չէ ուտել, ինչպես նաև տորթերի բավականին թանկ արժեքը:


