Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխայի ծնվելու ժամանակ եղել են փոխնակ մոր կողքին
LifestyleԱռավել մանրամասն՝ Lraber.info
Արևմտյան լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի՝ փոխնակ մոր միջոցով նոր երեխայի ծնվելու վերաբերյալ։
Հունվարի 15-ին լույս աշխարհ եկավ զույգի երրորդ երեխան, աղջիկ, ում անունը դեռևս հայտնի չէ։
Հաղորդվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնում։ Փոխնակ մոր առողջությանը հետևել է ընտանեկան բժիշկ Փոլ Կրեյնը։ Երեխան կշռում է 3կգ-ից մի փոքր ավել։
Նշվում է, որ Քիմն ու Քանյեն գտնվել են փոխանակ մորկողքին։ Քիմն առաջինն է գրկել նորածին դստերը։ Փոխնակ մորը ևս թույլ են տվել որոշ կոնտակտ ունենալ երեպայի հետ։
Հիվանդանոցում են եղել նաև Քուրթին, Քլոեն, ինչպես նաև Քրիս Ջենները։
Երեխայի ծնվելու մասին Քիմը հայտնել է իր կայքում, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար։