Լիոնել Մեսսի և Անտոնելլա Րոկուցցո. նրանք մանկության ընկերներ էին, իսկ հետո սկսվեց սիրո իրական...
LifestyleԱյս հայտնի աստղերը, որոնց ցանկանում են նմանվել միլիոնավոր երկրպագուներ, կարող են հիանալի օրինակ ծառայել նրանց՝ ցույց տալով, թե ինչպես պահպանել և հավատարիմ մնալ աշակերտական տարիներին ծագած սիրուն, չնայած կյանքի դժվարություններին և փորձություններին: Orer.am-ը կներկայացնի մի քանի աստղային զույգերի, որոնց սերը տարիների ընթացքում չի խամրում.
1. Իվան Ուրգանտ և Նատալիա Կիկնաձե.
Իվանը և Նատալիան սովորել են նույն դասարանում, Սանկտ-Պետերբուրգի Ռուսական թանգարանին կից գիմնազիայում: Իվանն այնպես էր սիրահարված Նատալիային, որ առաջարկություն արեց նրան հենց ավարտական երեկոյի ընթացքում: Այդ ժամանակ աղջիկը լուրջ չընդունեց Իվանի խոսքերը, միայն մի քանի տարի հետո նրանք սկսեցին հանդիպել և նրանց հարաբերությունները լրջացան:

2. Մարկ Ցուկերբերգ և Պրիսցիլլա Չեն.
Մարկը և Պրիսցիլլան սկսել են հանդիպել 2003թ.-ին, Հարվարդի համալսարանում սովորելու ընթացքում: 2012թ.-ի մայիսի 9-ին զույգն ամուսնացավ:

3. Լիոնել Մեսսի և Անտոնելլա Րոկուցցո.
Լիոնելը ծանոթացել է Անտոնելլայի հետ, երբ 5 տարեկան տղա էր, նրանք լավ ընկերներ էին, իսկ սկսել են հանդիպել 2009թ.-ից: Մեսսին միայն ափսոսում է, որ ավելի շուտ չի նկատել և հասկացել իրենց սերը:

4. Պենելոպա Կրուս և Խավյեր Բարդեմ.
Իսպանական այս գրավիչ զույգը ծանոթացել է, երբ Պենելոպան 16 տարեկան էր: Հանդիպումը տեղի էր ունեցել նկարահանման հրապարակում, սակայն այդ ժամանակ նրանց միջև ընդամենը փոխադարձ համակրանք էր: Լուրջ հարաբերությունները սկսվեցին 2007թ.-ին, իսկ զույգն ամուսնացավ միայն 2010թ.-ին:

5. Եկատերինա Ստրիժենովա և Ալեքսանդր Ստրիժենով.
Ալեքսանդրը և Եկատերինան դպրոցականներ էին, երբ ծանոթացան Սոչիում, «Լիդեր» ֆիլմի նկահանման հրապարակում: Նրանք երկուսն էլ գլխավոր դերակատարներ էին, ըստ սցենարի նրանք սիրո պատմություն էին ներկայացնում: Սակայն նրանց հարաբերությունները շարունակվեցին նաև իրական կյանքում:
