Այս աղջիկը նիհարել է 100 կգ. որն է նրա հաջողության գաղտնիքը...
LifestyleԳեղեցիկ և գրավիչ կազմվածք ունենալ ցանկանում են բոլոր կանայք: Հաճախ նիհարել ցանկացող կանայք՝ փորձելով բազմաթիվ միջոցներ, հուսահատվում են, չհասնելով ցանկալի արդյունքին կամ էլ քաշի նվազումը ժամանակավոր բնույթ է կրում, նախկին քաշը արագորեն վերականգնվում է: Orer.am-ը կներկայացնի մի պատմություն, երբ կինը նիհարել է 100կգ.:
30- ամյա Աննամարի Րիվերայի քաշը 2010թ.-ին 180կգ. էր: Նա ուներ բազմաթիվ հոգեբանական բարդույթներ, տղամարդկանց հետ նրա հարաբերություններն այնքան էլ ներդաշնակ չէին: Սակայն Աննամարին որոշում ընդունեց կտրականապես փոխել իր կյանքը. Սկսեց զբաղվել սպորտով, մարզվում էր ամեն օր: Աշխատանքից հետո հաճախում էր մարզասրահ և ջանք չէր խնայում ցանկալի արդյունքին հասնելու համար:
Մեկ տարի զբաղվելով սպորտով, նրա քաշը նվազեց 45կգ.-ով: Նա այլևս չէր օգտագործում վնասակար ըմպելիքներ և ֆաստֆուդներ, սնվում էր կանոնավոր՝ պահպանելով ճիշտ կազմված սննդակարգը:Նախկինում, երբ նյարդայնանում էր, սկսում էր ուտել ինչ պատահի, որն էլ նպաստում էր քաշի ավելացմանը: Աննամարին գիտակցաբար հրաժարվեց այդ վատ սովորությունից:Աննամարին նշում է, որ հատուկ դիետա չի պահպանել, պարզապես փոփոխել է սննդակարգը և կրճատել չափաբաժինը, սկսել է օգտագործել ավելի շատ սպիտակուցներ և բանջարեղեն:Ներկայումս նրա քաշը 80կգ. է: Նա պարզապես երջանիկ է:

Աննամարին խոստովանում է, որ նախկինում կարող էր օրեկան երկու անգամ սնվել Մակդոնալդսում:Ներկայումս կինը մարզվում է շաբաթական 6 օր և սնվում օրեկան 6 անգամ ( 3 հիմնական և 3 միջանկյալ):Աննամարին հպարտությամբ պատմում է իր ձեռքբերումների մասին համացանցում: Ինստագրամում նա ունի 70 000 հետևորդ: Նա ասում է, որ սպորտով զբաղվելն իրեն դարձրել է ավելի կազմակերպված և նպատակասլաց:
