Ի՞նչ է անում Աննա Կուրնիկովան՝ պահպանելու համար ձիգ, սպորտային կազմվածքը
LifestyleԱննա Կուրնիկովան մարզական կարիերան ավարտել է 2003թ.-ին, սակայն մինչ այժմ, նա ամեն օր մարզվում է: 36-ամյա Աննան իր տարիքից 10 տարի ավելի երիտասարդ տեսք ունի, իսկ նրա իդեալական կազմվածքը հիացնում է բոլորին: Որն է նրա գաղտնիքը, կներկայացնի Orer.am-ը.
Նրա հիանալի տեսքի գաղտնիքը միայն մարզական անցյալը չէ, այլ նաև ամենօրյա քրտնաջան աշխատանքը: Ինչպես նշում է Աննան, նա վազում է ամենաքիչը 5կմ., զբաղվում է ուժային վարժություններով և պարանով ցատկեր է կատարում: YouTube-ում նա ունի տեսանյութեր, որտեղ նա ներկայացնում է իր մարզումները: Հետևելով նրա խորհուրդներին, կարող եք ունենալ նույնքան հրաշալի կազմվածք, ինչպիսին Աննային է: Ինստագրամում նույնպես Աննան հրապարակում է լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ ներկայցվում են, թե ինչպես է նա զբաղվում ֆիթնեսով: Ունի բազմաթիվ հետևորդներ, որոնք հիանում են նրա կազմվածքով: Հետևելով նրա բլոգին, պարզ է դառնում, որ Աննան զբաղվում է նաև յոգայով, դայվինգով, թենիսով և հիանալի ընկերակցություն ունի. բլոգի գլխավոր հերոսներն են դարձել նրա սիրելի շները՝ Մաքսը և Ջեկը, որոնք ներկա են թենիսիստուհու բոլոր մարզումներին:




Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա Աննան խոստովանում է, որ չի հետևում ոչ մի դիետայի: Երբեք չի հաշվել կալորիաները, չի սահմանափակել իրեն այդ հարցում: Երբեմն նա նույնիսկ չի հրաժարվում ֆաստֆուդից և գազավորված ըմպելիքներից: Կարևորը, ըստ Աննայի, ամեն ինչ պետք է չափավորված լինի: Միևնույն ժամանակ, նշում է Աննան, որ շատ է սիրում աղցաններ և բուսական կերակուրներ: Նրա սննդակարգը հարուստ է մրգերով և բանջարեղենով:

Կասկած չկա, որ հետևելով այսպիսի ապրելակերպի, Աննան, մայր դառնալուց հետո շատ արագ կվերականգնի իր հիանալի կազմվածքը և նոր լուսանկարներ կհրապարակի, որը խթան կհանդիսանա շատերի համար՝ մարզվելու և առողջ ապրելակերպ վարելու: