Օրական 2 լիտր ջուրը կլուծի գրեթե բոլոր խնդիրները. մի՞ֆ է դա, թե՞ իրականություն...
LifestyleԴիետոլոգները, կոսմետոլոգները, հանրահայտ աստղերը վստահեցնում են, որ ջրի բավարար օգտագործումը լուծում է գրեթե բոլոր խնդիրները՝ ավելորդ քաշը, ժամանակից շուտ ծերացում... Միֆ է դա արդյո՞ք, թե՞ ոչ, կփորձի պարզել Orer.am-ը.

1. Արագանում է նյութափոխանակությունը.
«Այո, դա ճիշտ է,- ասում է հայտնի մարզիչ և ֆիթնես-բլոգեր Հայդի Պաուելը,- եթե մեկ ժամվա ընթացքում օրգանիզմը ստանա 500 միլիլիտր ջուր, ապա հաջորդ 30-40 րոպեների ընթացքում նյութափոխանակությունը կարագանա 30%-ով, որը կհանգեցնի քաշի բնական նվազեցմանը: Գոյություն ունի ջրի մեջ լուծվող ֆերմենտ, լիպազա, որն այրում է ճարպերը: Ջուրը հանդիսանում է այն նյութերից մեկը, որը խթանում է այդ ֆերմենտի աշխատանքը»:
2. Ձեր մարզումներն ավելի արդյունավետ կլինեն.
«Ջուրն ապահովում է բջիջների բնականոն աշխատանքը,- ասում է անձնական մարզիչ, դիետոլոգ Կարա Գրիֆֆինը,- այդ իսկ պատճառով, կարևոր է ջրի օգտագործումը ֆիզիկական մարզումների ժամանակ: Հետազոտությունները հաստատում են, որ օրգանիզմի ջրազրկումը նվազեցնում է ֆիզիկական ուժն, այդ իսկ պատճառով մարզումներից 20-30 րոպե առաջ անհրաժեշտ է անպայման ջուր խմել, իսկ մարզումների ընթացքում այն խմել մանր կումերով»:
3. Կնճիռները չեն վերանա.
«Երբ ջուր եք խմում, այն անմիջապես մաշկի մեջ չի հայտնվում,- ասում է կոսմետոլոգ Ռենե Ռուլեն,- սկզբում նա անցնում է ստամոքսով և աղիներով, այնուհետև արյան մեջ, այնուհետև զտվում է երիկամների միջոցով: Հենց այդ ժամանակ էլ, օրգանիզմի բջիջները ներքաշում են ջուրը: Կնճիռներն առաջանում են, երբ մաշկի բջիջները վնասվում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ջուրը չի կարող կանխել այդ պրոցեսը: Ձեր մաշկի հարթությունը կախված է խնամքից»:
Օրվա ընթացքում ջուր խմեք փոքր չափաբաժիններով, սակայն կարիք չկա այն ստիպողաբար խմել, հետևեք ձեր զգացողություններին: Եթե աղի սննունդ եք օգտագործում ,ապա անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր խմել, որպիսի աչքերի շուրջը պարկեր չգոյանան: