Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ
LifestyleՏխուր եք և թախծոտ, հոգ չէ. Orer.am-ը կներկայացնի տրամադրությունը վայրկենապես բարձրացնելու 10 հիանալի հնարքներ.

1. Գրկեք որևէ մեկին. սիրելիին, մայրիկին, թեկուզ ձեր սիրելի փիսիկին: Գրկախառնությունը բարձրացնում է սերոտոնինի մակարդակը՝ առաջացնելով գոհունակության, հանգստի և ինքնավստահության զգացողություն:
2. Գտիր համացանցում հրապարակված որևէ լուսանկար, որը հավանության է արժանացել ընկերների կողմից, կարդացեք հաղորդագրությունները, դա հաստատ ձեզ հաճելի կլինի:
3. Թռչկոտեք մահճակալի վրա, հիշեք, թե դա որքան զվարճալի էր 5 տարեկանում: Հավատացեք, որ նույն զգացողությունները կունենաք նաև այսօր:
4. Ժպտացեք. Մասսաչուսետսի համալսարանի հետազոտություններն ապացուցել են, որ նույնիսկ ոչ անկեղծ ժպիտը վերածվում է իրականի, քանի որ այն ստիպում է, որ ուղեղը շտապ պատճառներ գտնի ուրախանալու համար:
5. Ճաշակեք ձեր սիրելի ուտեստները և անպայման բանան կերեք, այն խթանում է դոֆամինի արտադրությունն, որն անվանում են «հաճույքի հորմոն»:
6. Զբոսնեք այգում, բնությունը, կանաչ գույնը չեզոք ազդեցություն ունի օրգանիզմի վրա, այն հանգստացնող է:
7. Խաղացեք որևէ հետաքրքիր խաղ, դրանք շեղում են ուշադրությունը, այդպիսով թախծոտ մտքերը կվանեք ձեզանից:
8. Սովորեք երեխաներից՝ նրանք ցանկացած անհասկանալի իրավիճակում գնում են քնելու: Այնպես որ, փորձեք քնել, արթնանալուն պես ավելի հանգիստ և կայուն տրամադրություն կունենաք:
9. Օգնեք որևէ մեկին, կարևոր չէ, թե ինչպիսին կլինի օգնությունը, թեկուզ բարի խորհուրդ ընկերոջը, այդպիսով կզգաք ձեր օգտակարությունը, կարևորությունը:
10. Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչու, սակայն փաստ է, որ աչքերի վերին կոպերին սև մատիտով կատարվող սլաքները բարձրացնում են տրամադրությունն ու ինքնավստահությունը: