Աշխարհում դեռ ոչ մի առանձնատուն այս գնով չի վաճառվել՝ 350մլն. եվրո. ո՞րն է նրա առանձնահատկությունը... ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Lifestyle315 միլիոն ֆունտ, ավելի քան 24 միլիարդ ռուբլի, այսքան է գնահատվել Ֆրանսիայի Լազուրային ափին գտնվող Les Ce`dres վիլլան: Առանձնատունն ունի 15 հազ, քառ.մ. տարածք, 14 հեկտար հող: Այն կառուցվել է 1830թ.-ին: Աշխարհում դեռ ոչ մի տուն այս գնով չի վաճառվել: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.
Սկզբնական շրջանում վիլլայի սեփականատերը եղել է Վիլֆրանշ-սյուր-Մերի քաղաքապետը, որը տարված էր ձիթապտղի աճեցմամբ: Առանձնատան տարածքում գտնվող այգին մինչ այժմ համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ այգին. հիանալի մշակված մարգագետիններ, 15 հազ. տեսակի բույս, արևադարձային բուսականությամբ 20 ջերմոցային տնտեսություն:
1904թ.-ին վիլլան դարձավ բելգիական թագավոր Լեոպոլդի սեփականությունը: Նրանից հետո, շուրջ 80 տարի, վիլլայի սեփականատերն էր Մարնյե-Լապոստելլ հայտնի ֆրանսիական ընտանիքը: Ներկայումս այս գեղեցկության սեփականատերն է իտալական Davide Campari-Milano ընկերությունը, որն արտադրում է հայտնի «Կամպարի» լիկյորը և այլ ալկոհոլային ըմպելիքներ:
Լճակներից մեկը զարդարում են Բրազիլիայից բերված ամազոնյան ջրաշուշանները: Վիլլան ունի 16 ննջասենյակ, պարահանդեսային սրահ, 50մ. երկարությամբ լողավազան, ընդարձակ պատշգամբ: Առանձնատան պատերը զարդարում են 18-րդ դարի բազմաթիվ կտավներ: