Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին կայուն է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 22-ին, կազմել է 481.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.96 դրամ (նվազել է 1.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 669.43 դրամ (նվազել է 1.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 264.82 դրամ, ոսկի՝ 20,671.81 դրամ, պլատին՝ 15,541.86 դրամ։