Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը
EconomicsՀՀ ֆինանսների նախարարությունում հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսաների նախարարության լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման վերանայման, հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը հարկային մարմնի կայքում տեղադրված չլինելու հետ կապված վճարման հետաձգման, օպերատիվ հետախուզական միջոցառումների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին ԱԱՀ վճարող համարվելու, ոչ առևտրային կազմակերպություններին շրջանառության հարկով հարկման համակարգում գործելու հնարավորություն ընձեռելու հետ կապված մի շարք առաջարկություններ:
Խորհրդի նիստի ընթացքում արդյունքում որոշվել է օրակարգում ներառված հարցերի քննարկումը շարունակել աշխատանքային կարգով, որից հետո առաջարկվող խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը: