Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը
International news«Չելսի»-ի, «Մոնակո»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ քաղաքական գործիչ Ջորջ Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը: Այդ մասին հաղորդում է AFP-ն:
51-ամյա Վեան հաղթանակ է տարել 2017 թվականի դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում: Այսպիսով, 1944 թվականից ի վեր նա դարձել է Լիբերիայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը:
Վեան հանդիսանում է 1995 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր: Նաև նա ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում երեք անգամ՝ 1989, 1994, 1995 թվականներին, ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: