Սուրբ Սարգսի տոնը՝ «Kololak»-ում
SocietyՀունվարի 27-ին «Messier 53 Hotel Yerevan» հյուրանոցում գտնվող «Kololak»ռեստորանում նշվելու է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը: «Kololak» ռեստորանը ժամը 20:00-ին հրավիրում է մեծ շուքով նշելու Սուրբ Սարգսի տոնը, որտեղ բարձր տրամադրությունը կապահովի հատուկ հյուր՝ սիրված երգիչ Սևակ Խանաղյանը, ինչպես նաև՝ Աննա Դանիելյանը, Էմմա Հովհաննիսյանը, Դիանա Ադամյանը, Մնաց Խանաղյանը, Եվա Աբրահամյանը: Սուրբ Սարգիս տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը, որը կտրվի «Kololak» ռեստորանի կողմից` հույսով, որ երիտասարդների երազին իրենց կյանքի ուղեկիցը ջուր կտա:
Միջոցառումը կեզրափակի՝ DJ Արմեն Փահլեվանյանը: Մանրամասն տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ 095 53 00 53 կամ այցելել Վարդանանց 15/4 հասցեով:
Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:




